ԳԳոհար Սարգսյան

Դոհայում շարունակվում է Սիրիայի հարցով համաժողովը

Դոհայում շարունակվում է Սիրիայի  հարցով համաժողովը

Արաբական մի քանի երկրի ԱԳ նախարարներ ժամանել են Քաթար՝ Սիրիայում արագ զարգացող իրավիճակի շուրջ արտակարգ բանակցություններ անցկացնելու նպատակով Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳ նախարարներին միանալու համար։

ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ավելի վաղ հանդիպել են Դոհայում և հանդես եկել զինված բախումների շուտափույթ դադարեցման օգտին։ Դոհայում է նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը։ Նա նույնպես կոչ է արել սիրիական սրվող ճգնաժամին հրատապ լուծում փնտրել։

Դոհայում բազմաթիվ դիտորդներ կանխագուշակում են, որ նախագահ Ասադի և իր կառավարության ճակատագիրը շուտով հենց տեղում՝ բուն Սիրիայում, կորոշվի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում