Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ նախագահն ու Philos Project-ի նախագահն անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ փոխգործակցությանը

ՀՀ նախագահն ու Philos Project-ի նախագահն անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ փոխգործակցությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկյան Philos Project կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Ռոբերտ Նիքոլսոնին և Save Armenia դաշինքի հիմնադիր, ամերիկահայ գործարար, բարեգործ Ջեյմս Թուֆենկյանին:

Նախագահը ողջունել է հյուրերին նախագահական նստավայրում և բարձր գնահատել կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան առնչությունները, համագործակցության առկա բարձր մակարդակը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրադրությանը, առկա զարգացումներին և մարտահրավերներին: Այս համատեքստում նախագահը մանրամասներ է ներկայացրել հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Ռոբերտ Նիքոլսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության և անկեղծ զրույցի համար և շեշտել իրենց պատրաստակամությունը հնարավորինս նպաստել Հայաստանի և ԱՄՆ փոխգործակցությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում