ԼԼուսինե Մուրադյան

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքի որոշ հոդվածների հակասությունները կվերանան. նախագիծ է մշակվել

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքի որոշ հոդվածների հակասությունները կվերանան. նախագիծ է մշակվել

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքի որոշ հոդվածներում կան հակասություններ, որոնք խոչընդոտում են շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքը։ Օրինակ՝ օրենքի 6-րդ հոդվածով պահանջվում է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշվեն, հարգադրոշմվեն, ունենան տարբերանիշ և անվանիշ, սակայն 8-րդ հոդվածում նշված է միայն 3 պահանջ, անվանիշը չկա։ Այս հակասությունը խոչընդոտում է վերահսկողության լիարժեք իրականացմանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:

«Դա հնարավորություն է տալիս ոլորտում արհեստածին խոչընդոտներ ստեղծել այն դեպքերում, երբ շուկայի վերահսկողության տեսչությունը ցանկանում է արդյունավետ վարչարարություն իրականացնել: Մենք առաջարկում ենք 8-րդ մասում նույնպես անվանիշի մասը լրացնել»,- ասաց նախարարը:

Ըստ Գևորգ Պապոյանի՝ դա հնարավորություն կտա թանկարժեք մետաղներ և թանկարժեք մետաղներից պատրաստված զարդեր գնող քաղաքացիների իրավունքները պատշաճ իրականացնել, նաև ոլորտում կապահովվի արդար մրցակցություն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում