ՄՄարիամ Մխիթարյան

Ռուս-սիրիական ավիացիան Հալեպի հարավ-արևելքում հարձակվել է զինյալների վրա

Ռուս-սիրիական ավիացիան Հալեպի հարավ-արևելքում հարձակվել է զինյալների վրա

Ռուսական և սիրիական ինքնաթիռները ռմբակոծել են զինյալ ահաբեկիչների  ջոկատները Հալեպի հարավ-արևելքում գտնվող Էս-Սաֆիրա քաղաքի շրջանում, հայտնում է SANA-ն՝ հղում անելով սիրիական զինված ուժերի աղբյուրին։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ավիահարվածների ժամանակ սպանվել ու վիրավորվել է հակառակորդի տասնյակ զինյալ, ոչնչացվել են փոխադրամիջոցներ: Միաժամանակ, ըստ գործակալության, զինվորականները Համա նահանգի հյուսիսից և հյուսիս-արևմուտքից հակառակորդին դուրս մղելուց հետո աշխատանքներ են տանում մի շարք բնակավայրերում անվտանգությունը վերականգնելու ուղղությամբ։

Associated Press-ն էլ հաղորդում է, որ սիրիական բանակին օգնության են շտապում Իրաքի ռազմականացված կազմավորումները: Գործակալությունը մեջբերել է այդ ուժերի անանուն հրամանատարի խոսքը, որը պարզաբանել է, որ արդեն Սիրիայում գտնվող մարտիկները բերվել են բարձր պատրաստականության վիճակի՝ մարտերին մասնակցելու համար: Բացի այդ, Իրաքից լրացուցիչ ուժեր են սպասվում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում