ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ քաղաքացու առաջին անձնագրավորման գործարքի համար հնարավոր է դիմել ցանկացած սպասարկող ստորաբաժանում

ՀՀ քաղաքացու առաջին անձնագրավորման գործարքի համար հնարավոր է դիմել ցանկացած սպասարկող ստորաբաժանում

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քաղաքացու առաջին անձնագրավորման գործարքի համար այլևս անհրաժեշտություն չի լինի մոտենալու հաշվառման հասցեն սպասարկող տարածքային ստորաբաժանում։

 

Սա նշանակում է, որ եթե նախկինում առաջին անգամ անձնագրավորման համար պարտադիր էր մոտենալ բացառապես հաշվառման հասցեն սպասարկող տարածքային գրասենյակ, ապա այսուհետ տվյալ գործարքի դեպքում բաժինը նշանակություն չունի, ինչպես անձնագրի փոխանակման, նույնականացման քարտի կամ հանրային ծառայության համարանիշի գործարքների պարագայում։
 

Այսինքն՝ քաղաքացին ազատ է migration.e-gov.am հարթակով իրեն հարմար հասցեում, օրը և ժամին այց ամրագրելու հարցում։ Ծառայությունը մատուցվում է նաև կենդանի հերթի ձևաչափով։

 

Սա հատկապես դյուրացնում է անչափահասների անձնագրավորման գործընթացը, քանի որ փաստացի բնակության և հաշվառման հասցեի տարբերությունը քաղաքացիներին հաճախ անհարմարություն էր պատճառում, և տարիների ընթացքում ստացված կարծիքների, բողոքների և առաջարկների հիման վրա է Ծառայությունն իրականացրել նշված փոփոխությունը։

 

Պարտադիր կերպով տարածքային գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը պահպանվում է հաշվառման գործարքների դեպքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում