ԼԼիլիթ Ասատրյան

Սարգիս Բեգոյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ

Սարգիս Բեգոյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ

Ազատ ոճի 61 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սարգիս Բեգոյանը նվաճել է Երևանում անցկացվող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ինչպես արդեն հայտնել ենք, 77 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը հաղթել է Հորդանանի Թագավորության մասնակցին և նվաճել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթել է Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին և նվաճել ոսկե մեդալը՝ դառնալով ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:

Հիշեցնենք՝ 63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթել է Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճել բրոնզե մեդալը։ 

Սուրեն Աղաջանյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն, իսկ Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում