ՄՄարիա Գաբրիելյան

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների համատեքստում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների 10-օրյա ցուցահանդեսը

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների համատեքստում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների 10-օրյա ցուցահանդեսը

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների համատեքստում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների՝ «Սերունդների երկխոսություն. Փարաջանովը և ժամանակակիցները» 10-օրյա ցուցահանդեսը, որն ուղեկցվելու է դասընթացներով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

 

 

Նպատակը Սերգեյ Փարաջանովին վերարժևորելն է՝ որպես մարդ, պոետիկ կինոյի հիմնադիր, համաշխարհային կինոարվեստում ուրույն տեղ ունեցող ստեղծագործող:
 

 

10 օր շարունակ Փարաջանովին նվիրված ցուցադրությամբ, քննարկումներով, ելույթներով հանդես կգան «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցիչներն ու աշակերտները, տնօրենը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները: Միջոցառումը լավ հնարավորություն է՝ ծանթանալու երիտասարդ սերնդի փարաջանովյան ընկալումներին:
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում