ՎՎարդուհի Հարությունյան

Պուտինն ու Ալիևը հետաքրքրություն են հայտնել ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները զարգացնելու հարցում

Պուտինն ու Ալիևը հետաքրքրություն են հայտնել ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները զարգացնելու հարցում

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը դիտարկել են արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում փոխշահավետ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր՝ հաշվի առնելով օգոստոսին Պուտինի՝ Ադրբեջան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև օրերս Բաքվում Ռուսաստանի վարչապետի շփումները ադրբեջանցի պաշտոնյաների հետ:

Կողմերը հաստատել են, որ հետաքրքրված են՝ համակողմանիորեն զարգացնելու ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները։

Ըստ Կրեմլի՝ նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում