Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎարդան Հովսեփյան

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ նիստի սկզբում միաձայն քվեարկությամբ խորհրդի նախագահ է վերընտրվել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների ցանկերում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները:

Խորհրդի անդամները հանդես են եկել մասնագիտական դիտարկումներով և առաջարկություններով:

Մասնագիտական խորհրդի անդամները, քննարկելով ներկայացված առաջարկները, կարևորել են ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ և կենսունակ արժեքներ հասկացությունները ներկայացված առաջարկների անվանումների վերանայումը՝ ըստ պատմական հակիրճ տեղեկանքի, բնութագրականի, արժեքի անհապաղ պաշտպանության և կենսունակության հիմնավորումների: Նիստի ընթացքում նշվել է առաջարկների սոցիալ-մշակութային նկարագրության կարևորությունը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության բնութագրական:

Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն՝ ուղարկել լրամշակման, ինչպես նաև դիտարկել նոր առաջարկների ստացման հնարավորությունը:

Նշենք, որ ՀՀ Կառավարության 2024 թ. հոկտեմբերի 31-ի N 1719-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 51 տարրից, համալրվել է ևս 17-ով:

Տեղեկանք: Պետական ցանկերում նոր տարր ընդգրկելու վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել ՀՀ համայնքները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները, գիտական, մշակութային և կրթական կազմակերպությունները, ստեղծագործական միությունները և ոչ նյութական մշակութային ժառանգության անհատ կրողները` համապատասխան հիմնավորմամբ դիմելով պետական լիազոր մարմին և լրացնելով առաջարկին կից համապատասխան ձևաչափը, որը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/5n88jnmm:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում