ԼԼիլիթ Ասատրյան

Շարունակվում է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ մասնագիտական քննարկումը

Շարունակվում է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ մասնագիտական քննարկումը

Քաղաքաշինության կոմիտեում կայացել է քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը։ Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել է նախորդ նիստի արդյունքում «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի լրամշակված նախագծում կատարված փոփոխությունները, խորհրդի անդամներից ստացված առաջարկները։

 

Ինչպես հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, մասնագիտական քննարկում է ծավալվել նախագծի առանձին դրույթների վերաբերյալ։ Կատարված դիտարկումներն ամփոփելուց հետո նախատեսվում է շարունակել նախագծի քննարկումը խորհրդի առաջիկա նիստում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում