ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի և Կոլումբիայի նախագահներն անդրադարձել են համագործակցության խորացման հնարավորություններին

Հայաստանի և Կոլումբիայի  նախագահներն անդրադարձել են համագործակցության խորացման հնարավորություններին

Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ՝ աշխատանքային ճաշի ձևաչափով:

Նախագահը բարձր է գնահատել կոլումբիական կողմի մեծածավալ աշխատանքը կարճ ժամանակամիջոցում նման լայնամասշտաբ միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու գործում:

Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են Հայաստանի և Կոլումբիայի միջև հարաբերությունների և համագործակցության առկա մակարդակի բարձրացման հնարավորություններին և հեռանկարներին և երկուստեք կարևորել են այս ուղղությամբ քայլերի նախաձեռնումն ու խթանումը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը ջերմ հարաբերություններ և փոխգործակցություն ունի լատինաամերիկյան մի շարք երկրների հետ և կարևորում է համագործակցության շրջանակի հետագա ընդլայնումը տարածաշրջանի երկրների հետ:

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ հիմնահարցերի շուրջ, շեշտել են արդի գլոբալ մարտահրավերների դեմ միասնական օրակարգով և համատեղված ուժերով պայքարելու կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում