ՄՄարիամ Մխիթարյան

Մենք քրիստոնյա ենք, և մեր տեղը Եվրոպան է. Կոբախիձե

Մենք քրիստոնյա ենք, և մեր տեղը Եվրոպան է. Կոբախիձե

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Դրանք պատմական են անվանում, քանի որ արդյունքը կարող է որոշակիացնել կա՛մ ԵՄ-ի հետ պետության ապագա ինտեգրումը, կա՛մ Մոսկվայի հետ մերձեցումը:

Քանի մոտենում է ընտրությունների ժամկետը, Վրաստանում քաղաքական լանդշաֆտը գնալով բևեռացվում է, և հասարակական կարծիքի հարցումները շարունակում են հակասական կանխատեսումներ անել, գրում է Euronews-ը:

Մինչ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեարկությունը ներկայացնում է որպես «խաղաղության և պատերազմի» ընտրություն, ընդդիմադիր կուսակցությունները ընտրությունները դիտարկում են որպես դեմոկրատական ​​Արևմուտքի և ավտորիտար Ռուսաստանի միջև պայքար:

Euronews-ին տված հարցազրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Եվրոպական ընտանիքի մաս լինելը Վրաստանի և վրացիների համար պատմական ընտրություն է: «Մենք քրիստոնյա ազգ ենք, և Եվրոպան միշտ ասոցացվել է քրիստոնեության հետ։ Եվրոպան միշտ եղել է բնական ընտրություն Վրաստանի և վրացիների համար։ Եվրոպայում լինելը նաև նշանակում է բարեկեցության ավելի բարձր մակարդակ, ինչը նշանակում է զարգացում վրացիների համար։ Այդ իսկ պատճառով մենք այդքան հավատարիմ ենք Վրաստանի արտաքին քաղաքականության այս առաջնահերթությանը»:

Կոբախիձեն վստահեցրել է, որ Ռուսաստանը Վրաստանում ազդեցություն չունի: «Այստեղ ռուսական ազդեցության տակ գտնվող քաղաքական կուսակցություններ չկան։ Լրատվամիջոցների ազդեցություն չկա, ուստի, ըստ էության, ռուսական կողմը չի կարող ազդել Վրաստանի ընտրությունների վրա»,- պարզաբանել է վարչապետը։

Ընտրություններին ընդառաջ Վրաստանում իրավիճակը խիստ լարված է, և քանի որ հասարակական կարծիքի հարցումները շարունակում են հակասական արդյունքներ ցույց տալ, Վրաստանի ապագան մնում է անորոշ, գրում է Euronews-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում