ԳԳոհար Սարգսյան

ՆԳ նախարարն ու ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը քննարկել են միգրացիոն ոլորտի ռազմավարության մշակումը

ՆԳ նախարարն ու ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը քննարկել են միգրացիոն ոլորտի ռազմավարության մշակումը

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՆԳՆ ենթակա ծառայությունների գործունեության շրջանակում ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։

 

Նախարարը կարևորել է արդյունավետ գործակցությունը հատկապես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների վերապատրաստման, փախստականներին վերաբերող օրենսդրության կատարելագործման, քաղաքացիություն չունեցող անձանց հետ կապված և մի շարք այլ ուղղություններով:

 

Հանդիպմանը քննարկվել են նաև միգրացիոն ոլորտի ռազմավարության մշակումը և Ոստիկանությունում ու Փրկարար ծառայությունում բարեփոխումների ընթացքը։
 

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Համայնքային ոստիկանության բարեփոխումների և ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատության ձևավորման և զարգացման գործընթացներին՝ տրամադրելով տեխնիկական և փորձագիտական օժանդակություն։

 

Կողմերը բարձր են գնահատել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակության հարցում ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արդյունավետ համագործակցությունը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում