ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

ԱՄՆ-ի հետ Օմանի միջնորդությամբ բանակցությունների գործընթացը դադարեցվել Է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով: Ներկայիս ճգնաժամը հաղթահարելուց հետո Թեհրանը կորոշի՝ վերադառնալ այդ բանակցություններին, թե ոչ, և եթե այո, ապա ինչպես, հայտնել Է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Այժմ այդ անուղղակի բանակցությունները դադարեցվել են տարածաշրջանում հատուկ իրավիճակի պատճառով։ Մենք ոչ մի հիմք չենք տեսնում երկխոսության համար, քանի դեռ չենք կարողանում հետևում թողնել ընթացիկ ճգնաժամը։ Այդ ժամանակ էլ որոշում կկայացնենք՝ վերադառնալ այդ գործընթացին, թե՝ ոչ»,- նախարարի խոսքը մեջբերում է Fars գործակալությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում