ԼԼիլիթ Ասատրյան

Բադալ Մուրադյան փողոցում մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Բադալ Մուրադյան փողոցում մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 

Պարզվել է, որ Բադալ Մուրադյան փողոցի թիվ 63 հասցեի մոտակայքում բախվել են Toyota և VAZ (վարորդ՝ Մ․ Թ․) մակնիշների ավտոմեքենաները։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել սահմանազատում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում