ԼԼուսինե Մուրադյան

Այրվել է Արմավիր քաղաքի տներից մեկի տանիքը. հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

Այրվել է Արմավիր քաղաքի տներից մեկի տանիքը. հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:52-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել տան տանիքում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 16:58-ին: Այրվել են տանիքից և փայտե կառուցատարրերից մոտ 30 քմ հատված: 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում