ԼԼուսինե Մուրադյան

Էլեկտրոնային գրադարան, մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունների սահմանման մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի

Էլեկտրոնային գրադարան, մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունների սահմանման մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան և մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն՝ լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարևոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաև պետության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի համար կսահմանվի լիազորող նորմ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:      

Մասնավորապես, օրենքը լրացվում է նոր հոդվածով, ըստ որի՝ գրադարանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային և հանգստի կազմակերպման նպատակներով, ինչպես նաև իրենց գործառնական նշանակությամբ:

Գրադարանի տարածքի օգտագործումը տնտեսական նպատակներով (հուշանվերների պատրաստում և վաճառք, կրթական ծրագրերի իրականացում, գրքերի, պարբերական հրատարակությունների հրատարակում և այլ հրատարակչական գործունեություն, գրասենյակային թղթե պիտույքների պատրաստում ու իրացում, կինո և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի իրականացում, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում, սրճարանային գործունեություն, թայմ-շեր ծառայությունների (որոշակի ժամանակահատվածում գրադարանի գույքից օգտվելու իրավունքի ձեռքբերում), սպորտային, զվարճալի, մշակութային միջոցառումների համար տեղերի ապահովում և այլն) թույլատրվում է մշակույթի բնագավառում լիազոր պետական մարմնի համաձայնությամբ, եթե այն չի հակասում գրադարանի հիմնական գործունեությանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում