ՄՄարիամ Մխիթարյան

Հունգարիան հասել է ջրհեղեղի կրիտիկական փուլին. Օրբան

Հունգարիան հասել է ջրհեղեղի կրիտիկական փուլին. Օրբան

Հունգարիայում սկսվել է ջրհեղեղի կրիտիկական փուլը: Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ Դանուբում ջրի մակարդակի գագաթնակետը սպասվում է հինգշաբթի, Բուդապեշտում գետի առավելագույն բարձրությունը՝ շաբաթ:

Օրբանը նշել է, որ աղետը կտևի յոթից ութ օր, սպասվում է, որ հաջորդ հինգշաբթի ջուրը  կհասնի ամենաբարձր մակարդակին, այնուհետև կիջնի և կլքի Հունգարիայի Հարավային սահմանը:

Վարչապետն ասել է, որ ջրհեղեղից պաշտպանվելու գործողություններում ներգրավված է ընդհանուր առմամբ 4392 մարդ՝ ջրային տնտեսությունից, բանակից, արտակարգ իրավիճակների ծառայություններից, ոստիկանությունից, ինչպես նաև ուղղիչ հիմնարկների 117 բանտարկյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում