ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող 14-րդ երկիրն է, որը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ. Եղոյան

Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող 14-րդ երկիրն է, որը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ. Եղոյան

Այսօր Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրամիության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։

Այս մասին տեղեկացրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Եվրաջասթը Եվրամիության անդամ երկրներում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության մեխանիզմները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է։

Վերջինիս միջոցով իրականացվում է հավաքագրված տվյալների (այդ թվում` գաղտնի բնույթի տվյալների) փոխանակում ինչպես Եվրոպական միության անդամ, այնպես էլ` երրորդ երկրների պատկան մարմինների միջև։

Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող 14-րդ երկիրն է, որ համագործակցության համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ (ինչպես, օրինակ` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և ԵՄ անդամության թեկնածու մի շարք երկրներ)։

Սա հնարավորություն կտա խորացնել Հայաստանի և Եվրամիության, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների պատկան մարմինների միջև համագործակցությունը անդրազգային և ծանր հանցագործությունների հետաքննության և նախաքննության ընթացքում»,- տեղեկացրել է Եղոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում