ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը կարող է ազատ արձակել 800 բանտարկյալի` հնարավոր գործարքի շրջանակներում. Jerusalem Post

Իսրայելը կարող է ազատ արձակել 800 բանտարկյալի` հնարավոր գործարքի շրջանակներում. Jerusalem Post

Իսրայելը կարող է ազատ արձակել ընդհանուր առմամբ 800 պաղեստինցի բանտարկյալի, եթե ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնության գա Գազայի հատվածում զինադադարի շուրջ, գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի անանուն բարձրաստիճան պաշտոնյային։

«Նրա գնահատմամբ՝ պաղեստինցի բանտարկյալների և ահաբեկիչների թիվը, որոնք ազատ կարձակվեն պատանդների դիմաց, 800 է, ներառյալ նրանց, ովքեր ցմահ ազատազրկման են դատապարտված խաղաղ բնակիչների սպանության համար», - նշում է պարբերականը։

Թերթի զրուցակիցն ընդգծել է նաև, որ Վաշինգտոնի կարծիքով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի վերաբերյալ համաձայնագիրը պատրաստ է 90%-ով։ Ըստ պաշտոնյայի, գործընթացի ավարտին խանգարում են պատանդների ազատ արձակման և Ֆիլադելֆիայի միջանցքի վերահսկողության կետերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում