ԳԳոհար Սարգսյան

Տարածաշրջանային հաղորդակցուղիների ապաշրջափակման դեպքում չի բացառվում` վերահսկողությունը պատվիրակվի մասնավոր ընկերության

Տարածաշրջանային հաղորդակցուղիների ապաշրջափակման դեպքում չի բացառվում` վերահսկողությունը պատվիրակվի մասնավոր ընկերության

Չի բացառվում, որ տարածաշրջանային հաղորդակցուղիների ապաշրջափակման դեպքում ճանապարհների վերահսկողությունը պատվիրակվի միջազգային մասնավոր ընկերության: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը նշել է, որ հավելյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ։

Նման համաձայնության հասնելու դեպքում, ըստ փոխարտգործնախարարի, ինքնիշխանության սկզբունքը չի խախտվում, և գործելու է փոխադարձության սկզբունքը։ Ըստ Սաֆարյանի՝ ցանկացած պարագայում Հայաստանի մաքսավորն ու սահմանապահն իրականացնելու են վերահսկողություն: Խոսքը մասնավոր ընկերությանը սպասարկման գործառույթներ պատվիրակելու մասին է, ինչի շուրջ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում