ՆՆորայր Շողիկյան

Քննարկվել է Երևանի և Չինաստանի դեսպանության համագործակցությունը

Քննարկվել է Երևանի և Չինաստանի դեսպանության համագործակցությունը

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Սիզանգի ինքնավար շրջանի՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի փոխնախագահ և գլխավոր քարտուղար Վան Գանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։

«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում քայլեր ձեռնարկել երկուստեք գործակցությունն ամրապնդելու և աշխուժացնելու համար: Վստահ եմ, որ կան բազմաթիվ ուղղություններ և ծրագրեր, որոնք կարող են նպաստել Երևանի և Չինաստանի շրջանների միջև արդյունավետ և փոխշահավետ համագործակցությանը,- նշել է Լևոն Հովհաննիսյանը։

Կողմերը բարձր են գնահատել Երևանի և Չինաստանի դեսպանության համագործակցությունը և քննարկել առաջիկա ծրագրերը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում