ՄՄարիամ Մխիթարյան

Մակրոնը քննարկում է նոր վարչապետի թեկնածուներին. Euronews

Մակրոնը քննարկում է նոր վարչապետի թեկնածուներին. Euronews

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի քաղաքական գործիչների հետ բանակցությունների նոր փուլ է սկսել ապագա վարչապետի թեկնածության վերաբերյալ, գրում է Euronews-ը։

Առավոտյան Ելիսեյան պալատում Մակրոնն առաջինն ընդունել է Բեռնար Կազնյովին, որը ղեկավարում էր կառավարությունը սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի օրոք։ Զրույցը տևել է ավելի քան մեկ ժամ։ Կազնյովը ոչ մի տեղեկություն չի հայտնել լրագրողներին: Հայտնի է, սակայն, որ ավելի վաղ Ֆրանսիայի բոլոր չորս ձախ կուսակցությունները դեմ էին արտահայտվել նրա թեկնածությանը։

Այնուհետև Մակրոնն ընդունել է Ֆրանսուա Օլանդին, իսկ կեսօրին հանդիպել է Նիկոլա Սարկոզիի հետ, որը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-2012 թվականներին։ Նրանց զրույցի բովանդակությունը նույնպես չի բացահայտվում։

Նախագահի հետ հանդիպմանն են սպասել նաև Օ դը Ֆրանս շրջանի ղեկավար Քսավիե Բերտրանը և Ֆրանսուա Բայրուն՝ արդարադատության նախկին նախարարն ու Եվրոպական դեմոկրատական ​​կուսակցության համանախագահը:

Ըստ Euronews-ի՝ ֆրանսիական որոշ լրատվամիջոցներ շահարկում են Տնտեսական և սոցիալական խորհուրդը գլխավորող Թիերի Բոդեի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Բոդեի մասին, որի հետ պետության ղեկավարը հանդիպել էր նախորդ քննարկումների շրջանակում, սկսել են լրջորեն խոսել այսօր առավոտից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում