ՄՄարիա Գաբրիելյան

Գլխավոր դատախազը ԱՄՆ դեսպանի հետ անդրադարձել է իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին

Գլխավոր դատախազը ԱՄՆ դեսպանի հետ անդրադարձել է իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Աննա Վարդապետյանը վերահաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության՝ Գլխավոր դատախազության վստահելի գործընկերը լինելու հանգամանքը և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում