ԳԳոհար Սարգսյան

Ավտովթար Բալահովիտ գյուղում․ կա զոհ

Ավտովթար Բալահովիտ գյուղում․ կա զոհ

Օգոստոսի 29-ին՝ ժամը 08։21-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «KrAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1968 թ.) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1964 թ.)․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները հասանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, արգելափակումից դուրս բերել Ա. Բ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա մահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում