ԳԳոհար Սարգսյան

«Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներն այցելել են Հանրային հեռուստաընկերություն, ծանոթացել հեռուստաարտադրանքի ստեղծման մանրամասներին

«Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներն այցելել են Հանրային հեռուստաընկերություն, ծանոթացել հեռուստաարտադրանքի ստեղծման մանրամասներին

«Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցներին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկայացրել է «Ժամանակակից տեխնոլոգիաները և օրենսդրությունը։ Թեման՝ կիբեռանվտանգությունը՝ որպես ազգային անվտանգության կարևոր տարր»։ 

ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ աշակերտները քննարկել են համացանցից անվտանգ օգտվելու այդ անչափ կարևոր հմտության՝ մեդիագրագիտության առանձնահատկությունները։ Ծրագրի մասնակիցները բանախոսների հետ քննարկել են թեմաները, հնչեցրել հարցեր։

Դպրոցականների օրն ավարտվել է Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ նրանք ծանոթացել են հեռուստատեսության պատմության, հեռուստաարտադրանքի ստեղծման մանրամասներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում