ՄՄարիա Գաբրիելյան

Սպանելու դիտավորությամբ կտրել էր 85-ամյա հորաքրոջ պարանոցը

Սպանելու դիտավորությամբ կտրել էր 85-ամյա հորաքրոջ պարանոցը

Օգոստոսի 24-ին՝ ժամը 21.08-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը պարանոցի կտրած վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 85-ամյա կնոջ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 20:45-ի սահմաններում Նանսենի փողոցի շենքերից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 85-ամյա կնոջ պարանոցը, սպանելու դիտավորությամբ, դանակով կտրել է եղբոր 45-ամյա որդին:

45-ամյա տղամարդը սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում