ԿԿարմեն Ղուկասյան

ՃՏՊ Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող թունելում. կա զոհ

ՃՏՊ Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող թունելում. կա զոհ

Օգոստոսի 25-ին՝ ժամը 00:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող թունելում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
 

Պարզվել է, որ բախվել են ZIL (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1996 թ.) և Opel մակնիշների ավտոմեքենաները․ ZIL  մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։

 

Փրկարարները փակել են ZIL մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից․ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։
 

Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորի մահը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում