ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի իշխանությունները նախատեսում են տարհանել Սումիի շրջանի 45 հազար բնակչի

Ուկրաինայի իշխանությունները նախատեսում են տարհանել Սումիի շրջանի 45 հազար բնակչի

Ռուսական բանակը շարունակում է հրթիռակոծել Սումի քաղաքը և մարզի սահմանամերձ շրջանները։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Նրանց տվյալներով՝ օրվա ընթացքում շրջանում ավելի քան 240 պայթյուն է որոտացել։ Խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ և զոհեր: Հրթիռակոծության հետևանքով տուժել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ նախատեսվում է Սումիի շրջանից տարհանել մոտ 45 հազար մարդու։ Այս մասին գրում է Укринформ-ը։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հեռանալ չցանկացողներին կփորձեն համոզել, բայց բոլոր երեխաներին հանելու են տարածքից։ Իշխանությունները նշել են,  որ մարդիկ հիմնականում կտեղավորվեն իրենց հարազատների և ընկերների մոտ, իսկ նրանք, ովքեր չունեն նման հնարավորություն, կտարհանվեն հարևան Պոլտավայի, ինչպես նաև Կիևի մարզեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում