ԳԳոհար Սարգսյան

Սեբաստիա փողոցում մեքենաներ են բախվել․ վարորդները հոսպիտալացվել են

Սեբաստիա փողոցում մեքենաներ են բախվել․ վարորդները հոսպիտալացվել են

Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սեբաստիա փողոցի թիվ 16/1 հասցեի մոտակայքում բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 1961 թ.) և Mitsubishi (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում