ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհները

Թուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհները

Թուրքիայի Իզմիր և Մանիսա նահանգներում անտառային հրդեհներ են սկսվել։ Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ կրակի տարածումը կանխելու համար գործի են դրվել մեծ քանակությամբ հատուկ տեխնիկա և ուղղաթիռներ:

Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը հայտնել է, որ մի քանի բնակավայրից մարդկանց ամբողջությամբ տարհանել են: Նրա խոսքով՝ տեղի բնակչության շրջանում զոհեր չկան։

Ըստ տեղեկությունների՝ քամու արագությունը հասնում է մինչև 80 կմ/ժ-ի և թույլ չի տալիս մեղմացնել կրակը:

Բոլուի, Մանիսայի և Չանաքկալեի շրջաններում նույնպես մոլեգնում են անտառային հրդեհներ: Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յուրմալին հայտարարել է, որ Չանաքկալեի ավաններից մեկում բռնկված հրդեհների ժամանակ 700 հեկտար անտառային տարածքը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում