ՄՄարո Թարվերդյան

2024-2026 թթ․բարեփոխումների ռազմավարական ծրագիրը կքննարկվի երիտասարդների հետ

2024-2026 թթ․բարեփոխումների ռազմավարական ծրագիրը կքննարկվի երիտասարդների հետ

Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին և որոշումների կայացմանը, ինչպես նաև ՆԳՆ բարեփոխումների գործընթացում ակտիվ ներգրավվածությունը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ համատեղ, երիտասարդներին հրավիրում է մասնակցելու 2024-2026 թթ․բարեփոխումների ռազմավարական ծրագրի հանրային քննարկմանը։ Հանդիպումը վարելու է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Քննարկումը հնարավորություն է ձեր ձայնը լսելի դարձնելու, առաջարկություններով հանդես գալու և Նախարարության զարգացման տեսլականի շրջանակում ձեր կարևոր ներդրումն ունենալու համար։

Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին, ժամը 14.30-ին, Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնում։ Մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 596790 հեռախոսահամարին կամ գրել հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստին

Սիրելի՛ երիտասարդներ,
Դիմում ենք հենց ձեզ և ակնկալում ձեր ակտիվ ներգրավածությունը՝ ավելի նպատակային ու թիրախավորված գործելու, առկա խնդիրները համատեղ քննարկելու և լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում