Ֆրանսիական Ալպերում կործանված ինքնաթիռի բեկորների եւ զոհերի մարմինների որոնումը շարունակվում է

Ֆրանսիական Ալպերում կործանված ինքնաթիռի բեկորների եւ զոհերի մարմինների որոնումը շարունակվում է

Ֆրանսիական Ալպերում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհվել են եվրոպական 15 երկրի 150 քաղաքացիներ: Ամենամեծ կորուստն ունեցել է Գերմանիան՝ 67 մարդ, եւ Իսպանիան՝ 51 մարդ: Մինչ փորձագետները ենթադրություններ են անում աղետի պատճառի մասին, փրկարարներն արդեն երկու օր  ողբերգության վայրում  շարունակում են գրեթե անարդյունավետ աշխատանքը:

Նպատակը ողբերգության հետեւանքով Ալպյան լեռներում ցաքուցրիվ եղած մարմինների եւ օդանավի բեկորների որոնումն է: Կործանման վայրին կարելի է մոտենալ միայն ուղղաթիռներով, բայց բարդ տեղանքի և վատ եղանակի պատճառով անգամ ուղղաթիռները չեն օգնում:

Germanwings ավիաընկերությանը պատկանող A 320 ինքնաթիռը ռադարներից անհետացել էր մարտի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:45-ին` մեկնելուց 44 րոպե անց:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում