ՎՎարդուհի Հարությունյան

Անկարայում խոշոր ավտովթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել

Անկարայում խոշոր ավտովթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել

Անկարայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել:

Անկարա-Էսքիշեհիր մայրուղով ուղևորատար ավտոբուսը տեղական ժամանակով ժամը 05:00-ին բախվել է վերգետնյա հետիոտնային անցման հենակետին:

Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, վարորդը քնել է ղեկին։ «Ճշգրիտ պատճառը կպարզի հետաքննությունը», - ասել է նահանգապետը։

Արդարադատության նախարար Յըլմազ Թունչը դատախազությանը հանձնարարել է բազմակողմանի հետաքննել միջադեպը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում