ԴԴավիթ Մուրադյան

Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում

Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում

Ճապոնիայի հարավ-արևմտյան Միաձակի պրեֆեկտուրայի Կյուշու կղզում գրանցվել է 7,1 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին հայտնել է ազգային օդերութաբանական վարչությունը: Ճապոնիայի կառավարության քարտուղար Յուշիմասա Հայաշին տեղեկացրել է, որ երկրի ԱԷԿ-ների աշխատանքում փոփոխություններ չեն նկատվել: 

Ճապոնիայի իշխանությունը տեղացիներին կոչ է արել շուտափույթ լքել ափամերձ տարածքները: Երկրաշարժից քիչ անց ծովի ալիքների բարձրությունը հասել է մինչև 50 սանտիմետրի: Ըստ կանխատեսումների` այն կարող է հասնել մինչև 1 մետրի: Տեղական իշխանությունը ցունամիի նախազգուշացում է հրապարակել: 

Ըստ NHK հեռուստաընկերության՝ զոհեր և փլուզումներ չկան: 

Հեղինակ՝ Նարե Գրիգորյան 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում