ԿԿարմեն Ղուկասյան

Երևանի Ղարիբջանյան փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Երևանի Ղարիբջանյան փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը փակ է լինելու Ղարիբջանյան փողոցը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, փակ է լինելու Ղարիբջանյան փողոցը:

Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 


Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում