ԴԴավիթ Մուրադյան

Վրաստանի վարչապետը հայտնել է Բիձինա Իվանիշվիլու դեմ ծրագրված մահափորձի մասին

Վրաստանի վարչապետը հայտնել է Բիձինա Իվանիշվիլու դեմ ծրագրված մահափորձի մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է իր անհանգստությունը Բիձինա Իվանիշվիլու դեմ ծրագրված մահափորձի մասին:

Վարչապետը նշել է, որ մահափորձն ունի նույն ձեռագիրը, ինչ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ:

«Այս դեպքը չափազանց տագնապալի է: Առավել ևս, երբ հաշվի ենք առնում ահաբեկչությունները, որոնք կատարվում են աշխարհում` առաջինը՝ Սլովակիայում, երկրորդը՝ ԱՄՆ-ում: Այս ձեռագիրը հուշում է մահափորձերը կատարող նույն քաղաքական ուժի մասին»,- նշել է Կոբախիձեն: 

Վարչապետը նաև հիշեցրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնակատարներից մեկի հետ, որի ընթացքում նրան զգուշացրել են նախատեսվող ահաբեկչության մասին: Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռարձակողի կայքը:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել՝ կապված ահաբեկչության նախապատրաստման և իշխանությունը տապալելու դավադրության նախապատրաստման հետաքննության հետ։ ՊԱԾ-ի տեղեկություններով՝ Ուկրաինայում Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կազմակերպած և ֆինանսավորվող՝ Բիձինա Իվանիշվիլու սպանության նախապատրաստման փաստերի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է։

Հեղինակ՝ Նարե Գրիգորյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում