ԼԼիլիթ Ասատրյան

Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում փրկարարներն իրականացրել են պատուհանի ապակու վնասված հատվածի ապամոնտաժման աշխատանքներ

Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում փրկարարներն իրականացրել են պատուհանի ապակու վնասված հատվածի ապամոնտաժման աշխատանքներ

Հուլիսի 21-ին, ժամը 11:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 1 շենքի 4-րդ հարկի պատուհանի ապակին վնասվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդմասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

 
 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 
 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ապակու վնասված հատվածի ապամոնտաժման աշխատանքներ (մոտ 4 քմ)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում