ԼԼիլիթ Ասատրյան

ԱՍՀՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը հաստատելու մասին որոշման նախագիծը

ԱՍՀՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը հաստատելու մասին որոշման նախագիծը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը հաստատելու մասին որոշման նախագիծը։

 

Այն նպատակ ունի նպաստել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, ծնելիության ցուցանիշի բարձրացմանը, ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդի խրախուսմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացմանը։

 

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել՝

  • ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում.
  •  մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում.
  • ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ.
  • էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում:

Նախագծի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/7483

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում