ՄՄարիամ Մխիթարյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել է ԵՄ-ն վերածել պաշտպանական միության

Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել է ԵՄ-ն վերածել պաշտպանական միության

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել է վերընտրվելու դեպքում Եվրամիությունը (ԵՄ) դարձնել պաշտպանական դաշինք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ԵՀ ղեկավարի ծրագրին հղումով։

«Առաջիկա հինգ տարիների մեր աշխատանքը կենտրոնանալու է իրական պաշտպանական Եվրոպական միության կառուցման վրա»,- ասվում է նախընտրական ծրագրում։

ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում ֆոն դեր Լայենը խոստացել է նաև ստեղծել պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի պաշտոնը, որը կհամակարգի ԵՄ մակարդակով պաշտպանունակության ամրապնդման աշխատանքները: Նրա խոսքով՝  ԵՄ երկրները «կկրեն իրենց զորքերի պատասխանատվությունը»:

Իր ծրագրում Եվրահանձնաժողովի նախագահը նաև նշել է, որ մտադիր է աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

Այսօր ֆոն դեր Լայենի ելույթից հետո սպասվում է նրա թեկնածության քվեարկությունը Եվրախորհրդարանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում