Փրկարարները հայտնաբերել են Ֆրանսիայի հարավում կործանված օդանավի սեւ արկղերից մեկը

Փրկարարները հայտնաբերել են Ֆրանսիայի հարավում կործանված օդանավի սեւ արկղերից մեկը

Ֆրանսիայի հարավում՝ Ալպյան լեռների դժվարամատչելի շրջանում, կործանվել է Germanwings ավիաընկերությանը պատկանող A 320 ինքնաթիռը: Այն ռադարներից անհետացել է տեղական ժամանակով ժամը 10:45-ին` մեկնելուց 44 րոպե անց: Տարբեր տվյալներով զոհվել է 150-ից 154 մարդ:

Բարսելոնից Դյուսելդորֆ թռչող օդանավի ուղեւորները հիմնականում գերմանացիներ էին, այդ թվում՝ 15 դպրոցական, որոնք Բարսելոն էին մեկնել ուսումնական ծրագրի շրջանակում: Ուղեւորների մեջ եղել է նաեւ Իսպանիայի 45 քաղաքացի եւ 39 թուրք ուղևոր: Ֆրանսիայի վարչապետը ստեղծել է արտակարգ շտաբ՝ տեղի ունեցածի մանրամասները պարզելու համար:

Ֆրանսիացի փրկարարները հայտնաբերել են օդանավի սեւ արկղերից մեկը: Դրա փորձաքննությունը որոշակի տեղեկատվություն կտա կործանման պատճառների մասին:

Նա ընդգծել է, որ դեռ վաղ է խոսել աղետի պատճառների մասին: Հայտնի է միայն, որ օդանավը բարձրությունը կորցրել է Ֆրանսիայի օդային տարածք մտնելուց անմիջապես հետո եւ աղետի ազդանշաններ է տվել: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հետաձգել է բոլոր միջոցառումները եւ մեկնել Ֆրանսիա: Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը փորձում է ճշտել օդանավում Հայաստանի քաղաքացիներ լինել-չլինելու փաստը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում