Մերձմոսկվայի շրջանում ինքնաթիռ է կործանվել

Մերձմոսկվայի շրջանում ինքնաթիռ է կործանվել

Մերձմոսկվայի Կոլոմենսկի շրջանում Sukhoi Superjet 100 ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։

Ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, եղել է միայն անձնակազմի 3 անդամ։ Նախնական տվյալով՝ նրանք զոհվել են։ Ինքնաթիռը պլանային վերանորոգումից հետո փորձնական թռիչք կատարելիս է եղել։

ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայության տվյալով՝ ինքնաթիռն ընկել է անտառային զանգվածում: Լրատվամիջոցները գրում են, որ  ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հոդվածով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում