Ֆրանսիան «Իսլամական պետությանը» միացած քաղաքացիների թվով Եվրոպայում առաջատար է

Ֆրանսիան «Իսլամական պետությանը»  միացած քաղաքացիների թվով Եվրոպայում առաջատար է

Արեւմտյան Եվրոպայի ավելի քան 3 500 բնակիչ է ներգրավված «Իսլամական պետության» շարքերում: Տվյալը հրապարակել է Լոնդոնի Արմատականության եւ քաղաքական բռնության հետազոտությունների միջազգային կենտրոնը: Ըստ զեկույցի՝ Ֆրանսիան առաջատար է իսլամականներին միացած քաղաքացիների թվով:

Մոտ 1 200 ֆրանսիացի է մասնակցում «Իսլամական պետության» ահաբեկչական գործունեությանը: Ֆրանսիային հետեւում են Գերմանիան եւ  Մեծ Բրիտանիան, որտեղից զինյալների շարքեր է անցել մինչեւ 600 մարդ: Իսլամականների ամենաքիչ համակիր ունեցող երկիրն Իռլանդիան է՝ մոտ 30 հոգի: Տարբեր գնահատումներով՝ գրոհայիններին միացած ռուսաստանցիների թիվը կազմում է 800-ից 1500 մարդ:

Ի դեպ, նախօրեին հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայից «Իսլամական պետությանն» անդամագրվել է ինը բժիշկ ուսանող:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում