Կոմիի Հանրապետությունում գնացքի վթարից հետո արտակարգ դրություն է սահմանվել

Կոմիի Հանրապետությունում գնացքի վթարից հետո արտակարգ դրություն է սահմանվել

Կոմիի Հանրապետությունում երեկ տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով արտակարգ դրություն է սահմանվել։

Երեկ Վորկուտա-Նովոռոսիյսկ մարդատար գնացքի տասնչորս վագոններից ինը դուրս են եկել գծերից: Կոմիի նահանգապետի տվյալով՝ գնացքում եղել է 195 ուղևոր և երկաթուղու 20 աշխատակից: Կողաշրջված վագոններից մեկի տակ հայտնաբերվել է տղամարդու դի։ Կան վիրավորներ․ նրանց թիվը չի հստակեցվում։

Նախնական տվյալով՝ ինը վագոնի վթարի պատճառ է դարձել երկաթգծի՝ տեղումներից հետո առաջացած էրոզիան։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում