ՄՄարիամ Մխիթարյան

Պտտահողմից Վրաստանի Կախեթի մարզում լրջորեն տուժել է Ալավերդի վանական համալիրը

Պտտահողմից Վրաստանի Կախեթի մարզում լրջորեն տուժել է Ալավերդի վանական համալիրը

Երեկ Վրաստանի արևելյան հատվածում մոլեգնած պտտահողմից ամենաշատը տուժել են Կախեթիում գտնվող Ալավերդի վանական համալիրը և շրջակայքի ենթակառուցվածքները, գրում է Sputnik Грузия-ն։

«Վնասվել են գմբեթի թիթեղյա ծածկը, տաճարի հարավային մասի, զանգակատան և եպիսկոպոսական պալատի կղմինդրե տանիքները, կոտրվել են համալիրի արևմտյան մասի պատուհաններն ու գմբեթը, փլուզվել է պատշգամբը, տաճարի գմբեթից խաչ է ընկել, վնասվել են հարակից տարածքի ենթակառուցվածքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այժմ հաշվում են պտտահողմի պատճառած վնասը, իսկ վերացման աշխատանքը կսկսվի առաջիկա օրերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում