ՄՄարիամ Մխիթարյան

Փոթորիկ Մոսկվայում

Փոթորիկ Մոսկվայում

Հունիսի 20-ին «Էդգար» փոթորիկը հարվածել է Մոսկվային և մարզին։ Մերձմոսկովյան Լոբնյա քաղաքում պտտահողմեր են գոյացել, իսկ մայրաքաղաքում մի քանի ծառ է շրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան բազմաթիվ վիրավորներ, վնասվել են մեքենաներ: Հորդառատ անձրևի, քամու ուժգնացման պատճառով հայտարարվել է վտանգի «նարնջագույն» աստիճան:

Նախօրեին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նախազգուշացրել էր մայրաքաղաքի բնակիչներին, որ նրանց սպասում է «էքստրեմալ եղանակային պայմանների ևս մեկ փորձություն»։ Քաղաքում ժամանակավորապես փակվել են մշակույթի և հանգստի զբոսայգիները, փառատոնային հարթակները, ինչպես նաև Մոսկվայի կենդանաբանական այգին։ Մայրաքաղաքի առևտրի և ծառայությունների վարչությունը դիմել է ամառային պատշգամբներով ռեստորանների և սրճարանների տերերին՝ խնդրելով ամրացնել բոլոր կառույցները և ժամանակավորապես դադարեցնել սեզոնային սրճարանների շահագործումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում