ՄՄարիամ Մխիթարյան

Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել Ռայա Նազարյանը

Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել Ռայա Նազարյանը

Բուլղարիայի 50-րդ Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահ է ընտրվել «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության և Ժողովրդավարական ուժերի միություն (GERB - SDS) դաշինքի պատգամավոր Ռայա Նազարյանը։ Նրա թեկնածությունը պաշտպանել է 131 պատգամավոր, դեմ է քվեարկել 66, ձեռնպահ՝ 39 պագտամավոր։

Նազարյանի հիմնական մրցակիցը՝ «Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Պետար Պետրովը, ստացել է 54 ձայն։ Նազարյանն ավելի քան 12 տարի զբաղվել է իրավաբանությամբ, մեծ փորձ ունի բուլղարական դատարաններում կոմերցիոն, քաղաքացիական և վարչական դատավարություններում:

1985 թ. սեպտեմբերի 16-ին Վառնա քաղաքում ծնված Ռայա Նազարյանը Միջնորդության և իրավական վեճերի արտադատական ​​լուծման մասնագետ է, Սոֆիայի փաստաբանների միության անդամ, Իրավաբանական ընկերության գործընկեր և համահիմնադիր: Ռայա Նազարյանը քաղաքականություն է մտել 2022 թ.:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում