ՄՄարիամ Մխիթարյան

Առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել են 2,8 անգամ

Առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել են 2,8 անգամ

Օտարերկրյա ուղղակի ներդրումները վրացական տնտեսությունում 2024 թվականի հունվար-մարտին կազմել են 201,4 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 566,4 մլն դոլարի դիմաց՝ կրճատվելով 2,8 անգամ, հաղորդում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Ծառայության տվյալներով՝ կրճատումը կապված է օտարերկրյա ուղղակի ներդրումների բոլոր երեք բաղադրիչների գծով ստացվելիք գումարների նվազման հետ՝ բաժնետիրական կապիտալ ՝ 4,5 անգամ՝ մինչև 75,9 մլն դոլար, վերաներդրումներ՝ 2,1 անգամ՝ մինչև 92,5 մլն դոլար, պարտքային պարտավորություններ՝ 7,8 տոկոսով՝ մինչև 32,9 մլն դոլար:

Առաջին եռամսյակում Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով առաջատարներն են՝ Թուրքիան՝ 42,4 մլն դոլար (անկումը՝ 10,2%), Չեխիան՝ 41,5 մլն դոլար (մեկ տարի առաջ այն չի իրականացվել), ԱՄՆ-ը՝ 33,7 մլն  դոլար (38,4%-ով նվազում), Նիդերլանդները՝ 32,3 մլն դոլար (7,4 անգամ նվազում), Մարշալյան կղզիները՝ 22,3 մլն դոլար (4,2%-ով անկում)։ Ճապոնիային բաժին է ընկել 19,3 մլն դոլար (3,3 անգամ անկում), Չինաստանին՝ 13,9 մլն դոլար (նվազումը՝ 30,2%), Ադրբեջանին՝ 12,7 մլն դոլար, Մալթային՝ 11,7 մլն դոլար, Դանիային՝ 10,2 մլն դոլար: Ներդրող մյուս երկրների վիճակագրական տվյալները վկայում են առաջին եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների 38,6 մլն դոլարի արտահոսքի մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում