ՄՄարիամ Մխիթարյան

Միլեյը Պաղեստինի ներկայացուցչի պատճառով հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ

Միլեյը Պաղեստինի ներկայացուցչի պատճառով հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը վերջին պահին հրաժարվել է հանդիպել  մահմեդական 19 երկրի դեսպանների հետ՝ տեղեկանալով, որ նրանց թվում Պաղեստինի ներկայացուցիչ կա: Այդ մասին հայտնել է Արգենտինայի Իսլամական կենտրոնի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Սաադեն: Կենտրոնը հասարակական կազմակերպություն է, որը ներկայացնում է Արգենտինայի մահմեդականների շահերը, և հենց այնտեղ պետք է տեղի ունենար նախագահի մասնակցությամբ միջոցառումը, որն ի վերջո անցկացրել է ԱԳ նախարար Դիանա Մոնդինոն:

Միլեյը բազմիցս հայտարարել է, որ ինքը Իսրայելը և ԱՄՆ-ը համարում է Արգենտինայի առաջնահերթ դաշնակիցներ, պաշտպանում է Իսրայելի՝ Գազայի հատվածում ռազմական գործողություններ իրականացնելու իրավունքը, ՀԱՄԱՍ-ը համարում ահաբեկչական կազմակերպություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում