ԼԼիլիթ Ասատրյան

Կասկածելի զանգված՝ տեսակցության եկած քաղաքացու թզբեհի միջից

Կասկածելի զանգված՝ տեսակցության եկած քաղաքացու թզբեհի միջից

Հունիսի 4-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Տ․ Խ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա․Ք․-ն ցանկացել է իր անձնական թզբեհը փոխանցել Տ․Խ․-ին։ Այդ մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Ըստ սահմանված կարգի՝ թզբեհը զննվել է քրեակատարողական ծառայողների կողմից։ Արդյունքում՝ թզբեհի գլխիկում պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,79 գրամ քաշով, դեղնականաչավուն բուսական զանգված։ 

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում